Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իգոր Դոդոն. Մոսկվան զորքերի դուրսբերման առաջին քայլն է կատարում

Իգոր Դոդոն. Մոսկվան զորքերի դուրսբերման առաջին քայլն է կատարում
02.11.2019 | 21:35

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում տեղեկացրել է, որ Մերձդնեստրի սառեցված հակամարտության կարգավորումը «ճիշտ ուղղությամբ է ընթանում»: Դոդոնի խոսքով՝ Մոսկվան առաջարկել է փակել ինքնահռչակ հանրապետության տարածքում գտնվող Կոբասնա գյուղի հարևանությամբ տեղակայված խոշոր զինապահեստը:

«Դա ռուսական զորքերի դուրսբերման ուղղությամբ առաջին քայլը կլինի», - ընդգծել է Մոլդովայի նախագահը: Նրա խոսքով, ՌԴ իշխանությունները առաջարկել են նաև սարքավորումներ տրամադրել զինապահեստների անվտանգ վերատեղակայման և հին սպառազինության ոչնչացման համար: Կոբասնա գյուղում գտնվող զինապահեստի հսկողությունը այն հիմնական պատրվակն է, որի հիման վրա Ռուսաստանը Մերձդնեստրում 1400 հոգանոց զորախումբ է պահում:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ