Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանը նախատեսում է դյուրացնել շուկայի հասանելիությունը

Չինաստանը նախատեսում է դյուրացնել շուկայի հասանելիությունը
02.11.2019 | 21:40

Չինաստանը մտադիր է հետագայում ևս ընդլայնել արտաքին աշխարհի համար իր բաց լինելը, բարենպաստ պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների աշխատանքի համար, պարզեցնել առեւտրային ընթացակարգերը եւ իր շուկայի հասանելիությունը՝ հայտարարել է ՉԿԿ ԿԿ տնտեսական և ֆինանսական հարցերի կոմիտեի գրասենյակի պետի տեղակալ Հան Վենսյուն:

«Ներկայիս պլենումը հանդես է եկել բարձր մակարդակի բաց տեսակի տնտեսության նոր համակարգ կառուցելու առաջարկով, իրականացնել բազմակողմանի և լայն հրապարակայնություն»,- հայտարարել է նա հոկտեմբերի 28-31-ը Պեկինում անցկացված 19-րդ գումարման ՉԿԿ ԿԿ 4-րդ պլենումից հետո մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ «արտաքին աշխարհի համար բաց լինելը Չինաստանի պետական քաղաքականությունն է, և անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններից՝ Չինաստանի բաց լինելը միայն կմեծացվի, երկրում գործարար միջավայրը կբարելավվի, գլոբալ տնտեսության հետ կապերը ավելի սերտ կդառնան, իսկ փոխադարձ օգուտի լայնությունն ու խորությունը բոլոր երկրների հետ հետագայում էլ կզարգանան»:


Նա նաև հավելել է, որ ավելի ընդլայնված բաց լինելու իրականացումը նախատեսում է շուկայի հասանելիության զգալի դյուրացում, մշակող արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, հեռահաղորդակցության, ֆինանսների ոլորտների բաց լինելու ընդարձակում:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ