Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան բացում է խաղաքարտերը

Թուրքիան բացում է խաղաքարտերը
03.11.2019 | 11:57

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է եվրոպական երկրներին՝ պնդելով, որ փորձում են ստիպել Անկարային միայնակ զբաղվել գերեվարված ահաբեկիչների հարցով: Նախարարը հիշեցրել է, որ Սիրիայում գերի ընկած ԻՊ-ականների մի մասը արտասահմանյան պետությունների քաղաքացիներ են եղել, որոնց զրկել են քաղաքացիությունից: Եվրոպական երկրների վերաբերմունքը գերեվարված գրոհայինների նկատմամբ թուրք նախարարն անվանել է անընդունելի և անպատասխանատու: Սոյլուն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ բոլոր ահաբեկիչներին իր մոտ պահել և սպառնացել է նրանց «տուն ուղարկել»: «Մենք հյուրանոց չենք ԻՊ-ի ահաբեկիչների համար»,- ասել է նախարարը: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել էր, որ գերի ընկած ԻՊ-ականները ժամանակավորապես կմնան այն տարածքի բանտերում, որտեղ անցկացվել է «Խաղաղության աղբյուր» ռազմարշավը:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ