Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու շանսերը

ԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու շանսերը
03.11.2019 | 12:05

Ռուսաստանը դեռևս իրական ռազմական սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սպառնում է Եվրոպայում ամերիկյան շահերին՝ ասված է ամերիկյան Heritage Foundation ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տարեկան զեկույցում, որի հեղինակները պնդում են՝ Ռուսաստանն ԱՄՆ-ի հակառակորդն է և կարող է սպառնալ ԱՄՆ-ին ինչպես սովորական, այնպես էլ ոչ ավանդական միջոցներով: 500 էջանոց փաստաթղթում ներկայացվում է, որ Ռուսաստանը դրա համար ունի բոլոր հնարավորությունները՝ ցամաքային ուժերից մինչև ավիացիա, նավատորմից մինչև տիեզերական և կիբեր զենք:


Զեկույցում նշված է, որ Մոսկվան գլոբալ սպառնալիք է ԱՄՆ-ի շահերին ինչպես ներկայում, այնպես էլ մոտ ապագայում: Վերլուծաբանները կարծում են, որ այդ դերը հետագայում կփոխանցվի Չինաստանին: Պեկինը զեկույցում նույնպես «ագրեսոր» է ներկայացվում:
ԱՄՆ-ի համար որպես սպառնալիք են համարվում նաև Իրանը, ԿԺԴՀ-ն և միջազգային ահաբեկչությունը: Հետազոտողները վստահ են, որ ԱՄՆ-ը կարող է արդյունավետ ռազմական գործողություններ իրականացնել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ խոշոր հակամարտության դեպքում:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ