Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի խնդրանքը Մեծ Բրիտանիային տարակուսանք առաջացրեց

Թրամփի խնդրանքը Մեծ Բրիտանիային տարակուսանք առաջացրեց
03.11.2019 | 12:08

Սպիտակ տունը այլ երկրների կառավարություններին խնդրել է օգնել հետաքննել ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի և նրա թիմի գործերը, որոնք հետաքննում էին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ ընտրություններին, գրում է Independent-ը՝ նոյեմբերի 2-ին, վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնության համար դիմել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նույն առաքելությունով այցելել է Բրիտանիա և Իտալիա: Վաշինգտոնի հայցը զարմացրեց ԱՄՆ դաշնակիցներին, ասում է անգլիացի անանուն պաշտոնյան, որ ծանոթ է Բարի՝ Լոնդոնին ուղղված հարցումներին: Նա նշեց, որ Լոնդոնը «նախկինում նման բանի չի հանդիպել»:


«Իրականում, առանց ամաչելու իրենց հայտարարությունից, նրանք օգնություն են հայցում իրենց իսկ հետախուզական ծառայությունները հողին հավասարեցնելու համար», – ասաց աղբյուրը: Թրամփի վարչակազմը նման հետաքննություններ է անցկացնում Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած՝ նախագահի իմպիչմենտի դեմ պայքարի համար։

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ