Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակին

Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակին
04.11.2019 | 13:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ 2020-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու: ԱՄՆ նախագահի խոսքով՝ հարցումների արդյունքներով իրենք առաջատարն են, այդ պատճառով նա «միանգամայն վստահ է», որ ԱՄՆ-ի քաղաքացիները կվերընտրեն իրեն: Թրամփն իր միակ հակառակորդ է անվանել դեմոկրատներին ու լրատվամիջոցներին, որ միասին դավադիր ծրագրեր են մշակում: «Մարդիկ չեն ուզում անգամ լսել պաշտոնանկության մասին: Միակը, որ ցանկանում է խոսել պաշտոնանկության մասին, կեղծ լրատվամիջոցներն ու դեմոկրատներն են, որոնք, ըստ էության, հիմնականում աշխատում են այդ լրատվամիջոցների համար»,- հայտարարել է Թրամփը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ