Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է
04.11.2019 | 13:19

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։ 2016-ից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա չէ տուժողին այդ վնասվածքները պատճառողը, և այս տարիներին քննչական մարմինը այդպես էլ իրականությունը չի պարզել։


Գրիշա Հակոբյանն ունի ծանր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, և 2017-ից Գերմանիայի իշխանությունները նրան Հայաստանին չէին արտահանձնում, քանի որ նա բուժում էր ստանում։ Երեկ, սակայն, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Գրիշա Հակոբյանը կալանավորել է ու տեղափոխվել Արմավիր ՔԿՀ։ Ընկերներն ու համագյուղացիները տարակուսած են, թե ինչպես պետք է նեղ մասնագիտական բուժում ստանա նա քրեակատարողական հիմնարկում, և հարց են բարձրացնում, թե ինչ կարիք կար կալանքի տակ վերցնել նման հիվանդություն ունեցողին. «Թող ազատ մնար, գործն էլ քննվեր, իրականությունը պարզվեր, Գրիշա Հակոբյանը ոչ թաքնվելու ցանկություն ունի, ոչ հնարավորություն»,-պնդում են նրանք, ու նշում, որ դեռ 2019-ի հունվարին նա գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին՝ խնդրելով իր հետախուզումը վերացնել, հնարավորություն տալ ինքնուրույն վերադառնալ Հայաստան ու ներկայանալ իրավապահներին, որը չի արվել ու շարունակվել է նրա արտահանձնման երկար գործընթացը։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ