Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել

Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել
04.11.2019 | 20:37

Իրանը այսօր ուրանի հարստացման համար նախատեսված 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ալի Աքբար Սալեհին:

«Մենք այսօր երեք տասնյակ նոր կատարելագործված ցենտրիֆուգներ ենք գործարկել: Մենք չէինք ցանկանում դիմել նման քայլի, սակայն Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ այլընտրանքի հնարավորություն չի տալիս», - ասել է Սալեհին: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ուրանի հարստացման ծավալները Իրանում աճել են 10 անգամ: «Այս գործողությունները վկայում են Իրանի հնարավորությունների և հաստատակամության մասին», - նշել է Սալեհին:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ