Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին

Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին
04.11.2019 | 20:50

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի կանչվել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, հրավերի դեպքում պատրաստ է ներկայանալ հանձնաժողով: «Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:


Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: «Չհասկացվածությունն ապրիլյանի գործողությունների հետ կապած կբացառվեն», - ասաց նա:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ