Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Տոնոյանը՝ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհությունների մասին

Դավիթ Տոնոյանը՝ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհությունների մասին
04.11.2019 | 20:51

Չկա այդպիսի բան, ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են, հասնում են վարչապետին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին:

«Այդ խոսակցություններն իր մոտ տպավորություն են ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,-նշեց Դավիթ Տոնոյանը։ Անդրադառնալով հարցին, թե դժգոհություններ չկա՞ն մի շարք գեներալաների մեղադրանքների հետ կապված, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ գործերի հետ կապված մտահոգություններ կան։ «Բայց ես կարծում եմ, որ դա նաև մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ