Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում
05.11.2019 | 20:10

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ