Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահը

Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահը
05.11.2019 | 20:12

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահին ու տիկնոջը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահները Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց, միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են Պատվո պահակախմբի քայլերթը:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ