Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հունաստանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հունաստանի նախագահին
05.11.2019 | 20:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։ «Մեր երկրների միջպետական հարաբերությւոնները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս բարենպաստ ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունվարին սպասվում է եռակողմ ձևաչափով առաջին գագաթաժողովը, որը տեղի կունենա Երևանում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս։

«Դա էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները», - ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ «Մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996-ին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ուզում եմ արձանագրել, որ 2015-ին Հայաստանի խորհրդարանը նույնպես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության ուղիներ փնտրենք», - ասաց Ն. Փաշինյանը։


Հունաստանի Հանրապետության նախագահն արձանագրեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում։ «Ես ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, ինչը շատ կարևոր է», - ասաց նա։
Պրոկոպիոս Պավլոպուլոսի խոսքով՝ Հունաստանը ողջունում է, որ վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ