Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին
05.11.2019 | 20:19

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:


Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն հայտնեց երկու համալսարանների արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը և հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:


Ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարևորելով մշակույթի և եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս հայտնեց, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջև արդյունավոր համագործակցության ձևավորման համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ