Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40 տոկոսով

ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2019-ին աճել է 40 տոկոսով
06.11.2019 | 14:50

2019-ին ԱՄՆ աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար, ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:


Ամերիկյանը աջակցությունը ներառել է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ ՊՆ, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը: Միջոցներն ուղղվել են նաև աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, կրթական ծրագրերին ու անգլերենի դասավանդմանը, պետական մարմինների հաշվետվողականության ապահովմանը:

«Նախորդ 27 տարիներին ԱՄՆ-ը աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և միանշանակ՝ մենք չենք փոխի մեր մտադրությունն այժմ, երբ ժողովրդավարությունը Հայաստանում ուժեղ է, քան երբևէ: Ուստի, հպարտությամբ հայտարարում ենք այս տարի Հայաստանին ցուցաբերած ավելի քան 60 միլիոն դոլար աջակցության մասին», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
1992-ից ԱՄՆ-ը 2 միլիարդ դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ