Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վազգեն Մանուկյան. Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք»

Վազգեն Մանուկյան. Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք»
15.11.2019 | 19:42

Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք»՝ «Վերնատուն» ակումբի համաժողովում ասաց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը։

«Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ հասկացվեց, որ հարցն այդտեղ թաքնված չէ։ Այո, սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», - շեշտեց Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։ «Պետք է համախմբվել ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի շուրջ, որ պետությունն իսկապես պատկանի ժողովրդին», - ամփոփեց խոսքը Վազգեն Մանուկյանը։

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ