Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Ռուստամյան. Իրավական դաշտում «բեսպրեդել» է, տեղի է ունենում ինքնիրավչություն

Արմեն Ռուստամյան. Իրավական դաշտում «բեսպրեդել» է, տեղի է ունենում ինքնիրավչություն
16.11.2019 | 15:34

Հայաստանում այսօր ամենակարևոր խնդիրը բովանդակային դիսկուրսի բացակայությունն է՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: «Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սև ես, թալանչի ես, նախկին ես: Այսօր թալանից են խոսում մարդիկ, որ որոնք նույն թալանի հետ առնչվում են, այնքան փաստեր կան: Եթե բացահայտ բյուջեից այդքան գումարներ են հատկացվում, աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները, խալի լվալու համար այդքան գումարներ հատկացնելը: Պատկերացրեք, որ նախկինում այդպես լիներ»,- նշեց Ռուստամյանը: Ըստ նրա՝ իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ «սամասուդ», «բեսպրեդել», ինչը չի կարող անհետևանք լինել, սա չի մոռացվելու, սրանք դառնալու են այն կոնկրետ գործերը, որոնք դրվելու են այսօրվա իշխանության առջև:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ