Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հենրիխ Մխիթարյան․ Տեղափոխվեցի Ռոմա, քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում

Հենրիխ Մխիթարյան․ Տեղափոխվեցի Ռոմա, քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում
16.11.2019 | 15:37

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մասին։
«Էմերին ավելի մեծ ժամանակ էր հատկացնում տակտիկային (քան Վենգերը)։ Իմ դերը փոխվեց թիմում։ Ես ստիպված էի խաղալ վինգերի դերում ու կառուցել խաղը հենակետայինի հետ։ Այդ էր պատճառը, որ ես քիչ էի գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում։ Էմերին ինձ վստահեցրեց,որ կարևոր ֆուտբոլիստ եմ «Արսենալի» համար, սակայն տեղափոխվեցի «Ռոման», քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Fourfourtwo-ն։
30-ամյա Մխիթարյանը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Ռոմա»։

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ