Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել վարսավիրին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծեծել է տվել վարսավիրին
26.11.2019 | 14:57

Դեպքը տեղի է ունեցել օրերս Նոր կյանք համայնքում։ 168.am-ի տեղեկությունով՝ մարզպետը վարչապետի հետ «Հրաշք այգի» ռեստորանում նրա թիկնապահի հարսանիքին մասնակցելուց ժամ առաջ զանգ է ստացել, թե Ջերմուկից վերադարձող վարչապետի գլխավորած պատվիրակությանը պետք է դիմավորի մազպետարանում։ Դրանից հետո որոշել է հապճեպ մտնել գյուղի վարսավիրանոց՝ «կանտովկան դզել տալու»։

Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրել է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրել մարզպետից։ Նա էլ վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից՝ անխոս ու վրդովված դուրս է եկել վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկել վարորդին։ «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծվել է հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնացել է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասել է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։ Մարզպետը որոշել է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում։

168.am-ին հաջողվել է վարսավիր Սերոբի հետ հաջողվեց կապի դուրս գալ, երիտասարդը չի հերքել վերոնշյալը, սակայն չի ցանկացել որևէ բառ խոսել իր հետ կատարվածի մասին՝ասելով, որ հաճախորդներին արդեն իր գյուղում է սպասարկում և խոսելու ժամանակ չունի։ Վարսավիր Սերոբը Նոր կյանքի կողքի գյուղից է՝ Տափերականից։ Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն։
168.am-ը նշում է, որ սպասելու են իրենց հրապարակման արձագանքներին և հույս ունեն, որ այս դեպքում հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չեն թաքցնի իրականությունը, հակառակ դեպքում վարչապետ Փաշինյանի հետ մարզպետի քավոր-սանիկական կապը, երաշխիքները նոր միջադեպերի պատճառ գուցե դառնան։

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ