Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք

Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք
27.11.2019 | 23:57

Հայաստանի բարձրլեռնային շրջանում հնագետները հայտնաբերել են Երկաթե դարաշրջանում մահացած կնոջ գերեզման: Դատելով կմախքի հետազոտությունից՝ նա կարող էր ռազմիկ լինել, որի մասին հիշատակել են հին հույները, գրում է Forbes-ը: Մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում ծաղկում էր Ուրարտուի թագավորությունը: Սերտորեն կապված լինելով Միջերկրածովյան խոշորագույն կայսրությունների հետ՝ Ուրարտուն ունեցել է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ առանցքային տեղ են զբաղեցրել որսորդությունը, ռազմական և առևտրային տնտեսությունը: Անկոչ հյուրերին, ինչպիսիք են սկյութները, որ ձգտում էին նվաճել բարձրլեռնային աշխարհը, հաճախ հակահարված էին տալիս Ուրարտական թագավորության բնակիչները:


«Այս տարածաշրջանում կմախքի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ուրարտական մարտիկները եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հնէամարդաբանության բնագավառի ուսումնասիրություններին նվիրված միջազգային ամսագրում հրապարակված հոդվածում հայ հետազոտողների խումբը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խուդավերդյանի ղեկավարությամբ, մանրամասն ուսումնասիրություններ է անցկացրել Լոռու մարզի գերեզմանոցում հայտնաբերված կմախքի վերաբերյալ:


2017-ին հայտնաբերված կմախքը թաղված է եղել կերամիկական անոթների և զարդերի հետ միասին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերին: Հիմնվելով ոսկորների հետազոտության վրա՝ հնագետները հանգել են այն եզրակացությանը, որ գերեզմանում թաղված կինը կարող էր 20 տարեկան լինել:
Forbes-ի հաղորդմամբ՝ չնայած, որ թանկարժեք իրերի պատճառով սկզբում ենթադրվում էր, որ կինը բարձրաշխարհիկ ծագում ունի, ամուր և վնասված ոսկորների զննությունից հետո հետազոտողները սկսել են կասկածել, որ նա ռազմիկ է եղել: Կնոջ մարմնի վերին հատվածի ոսկորներն առավել քան ամուր են եղել, որը խոսում է «ֆիզիկական ակտիվության մասին», հայտնել են հետազոտողները:


«Նրա ազդրային ոսկորները նույնպես լավ զարգացած էին, հնարավոր է՝ կապված կոնկրետ ռազմական գործողությունների հետ, ինչպես ձիարշավը»,- ենթադրում են հետազոտողները: Կնոջ ձախ ծնկին հայտնաբերվել է երկաթե նետի սայրի պատկերով վնասվածք: Խուդավերդյանը և մյուս հետազոտողները կարծում են, որ այդ վերքը հասցվել է ինքնաշեն զենքից, որն անտիկ ժամանակներում հաճախ կիրառվել է պատերազմի և որսի ժամանակ: Նրա կմախքի մյուս երեք վնասվածքները, ըստ երևույթին, հասցվել են նրա մահվան ժամանակ և, հավանաբար, նպաստել են նրա մահվանը, հայտնել են հետազոտողները: Նրա ձախ ազդրին և աջ ազդրին հայտնաբերվել են կտրվածքների հետքեր, ձախ սրունքը նույնպես վնասված է եղել: «Ըստ երևույթին, նա մահացել է ճակատամարտում»,- հայտնել են հետազոտողները:


Հայկական լեռնաշխարհի այլ վայրերում գտնվող զինվորական գերեզմաններում նույնպես նմանատիպ վկայություններ են հայտնաբերվել: Ինչպես նշում են հնագետները, Քարաշամբ գյուղի մոտակայքում հայտնաբերվել են առնվազն հինգ տղամարդ զինվորականների գերեզմաններ։ «Հավանական է, որ Կովկասի ցեղերի մեջ իսկապես կին մարտիկներ են եղել»,- ենթադրում են նրանք՝ եզրակացնելով, որ իրենց «ընթացիկ բացահայտումներն իսկապես հաստատում են իսկական կին մարտիկների գոյությունը, որոնց կյանքը համապատասխանում էր հունական առասպելներում Ամազոնյան ցեղի նկարագրություններին»:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ