Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյան. Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է

Զոհրաբ Մնացականյան. Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է
30.11.2019 | 23:33

Ինքներս շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին:

«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, և ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաև Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, և Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,-ասաց նախարարը:


Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը պատասխանեց. «Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որը ընդունվել է և արտահայտվել տարբեր առիթներով. վերջին անգամ նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից, բայց նաև այնպես չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների համար նույնչափ ընկալելի չէ: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»,-ասաց նա:


Անդրադառնալով սահմանային իրավիճակին և հայկական կողմի զոհերին ու վիրավորներին՝ նախարարը նշեց. «Բոլոր գործողությունները, որոնք բերելու են էսկալյացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար եղել և մնում են գերակայություն, և դրանք մեր բանակցային փաթեթի կարևոր մասն են»:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ