Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է
05.12.2019 | 21:11

Ֆրանսիայում այսօր սկսվածհամընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995-ից՝ պնդում են արհմիությունները: Առավոտից փակ են Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը, կաթվածահար վիճակում է երկաթուղիների ցանցը, չեն աշխատում ուսումնական հաստատությունները: Մարսելում և Թուլուզում ամբողջությամբ դադարեցվել են երկաթուղային փոխադրումները քաղաքների կենտրոնական թաղամասերի և արվարձանների միջև, արագընթաց TGV գնացքների աշխատանքը ապահովվում է 10 տոկոսով: Գործադուլի մասնակիցները բողոքում են նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է չեղարկել մասնագիտական չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները, որոնք թույլ էին տալիս Ֆրանսիայի բնակչության մի զգալի մասին ավելի վաղ դադարեցնել աշխատանքային գործունեությունը` անհամեմատ ավելի մեծ կենսաթոշակ ստանալով: Այս քայլն, ըստ Մակրոնի, պետք է կրճատի կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման ընթացքում նկատվող դեֆիցիտը, որի ծավալն, ըստ կառավարության ներկայացուցիչների, մոտ ապագայում կարող է աճել` հասնելով մի քանի միլիարդ եվրոյի:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ

€ /subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ