Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում

Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում
13.12.2019 | 12:16

«Ժողովուրդը» գրել է. «Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Օրինակ՝ 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդն արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում է արձանագրվել հեղուկ գազի շուկայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ, իսկ որոշ տեղերում նույնիսկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Ուշագրավն այստեղ այն է, որ որևէ կառույց չի հետաքրքրվում, թե հեղուկ գազը տնտեսվարողը որքանով է վաճառում: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որևէ վերահսկողություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ