Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանցիներն սկսել են ավելի լավ վերաբերվել Արևմուտքին և Ուկրաինային

Ռուսաստանցիներն սկսել են ավելի լավ վերաբերվել Արևմուտքին և Ուկրաինային
17.12.2019 | 22:24

Չնայած քարոզչությանը և դաշնային հեռուստաընկերությունների բազմաթիվ թոք շոուներին, որտեղ կոշտ քննադատվում են ԵՄ, ԱՄՆ և հատկապես Ուկրաինայի իշխանությունները, ռուսաստանցիներն սկսել են այդ երկրներին ավելի լավ վերաբերվել՝ վկայում են «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները։


Կենտրոնի հրապարակած հարցմանը Հայաստանի մասին տեղեկություն չկա, կա Վրաստանի մասին, և ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Ուկրաինայի՝ Վրաստանի նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը վերջին տարում չի փոխվել։ Անցած տարի հարցված ռուսաստանցիների 46 տոկոսն էր լավ վերաբերվում Վրաստանին, այս տարի՝ 49 տոկոսը։ Անցած տարի Վրաստանին վատ էր վերաբերվում հարցվածների 31, այս տարի՝ 35 տոկոսը։
Այսօր ռուսաստանցիների շուրջ կեսը լավ է վերաբերվում ԱՄՆ-ին։ Անցած մեկուկես տարում ռուսաստանցիների թիվը, ովքեր լավ են վերաբերվում ԱՄՆ-ին, 20-ից աճել է 47 տոկոս: Նվազել է ԱՄՆ-ին վատ վերաբերվողների թիվը՝ 2018-ի մայիսին հարցվածների 69 տոկոսն էր հայտնել իր բացասական վերաբերմունքի մասին, այժմ՝ 41 տոկոսը:
ԵՄ-ինանցած տարի վատ էր վերաբերվում հարցվածների 34, այս տարի՝ 33 տոկոսը, և լավ՝ անցած տարի 49, այս տարի՝ 52 տոկոսը։


Թերևս ամենահետաքրքիրը այս հարցման արդյունքներում ռուսաստանցիների վերաբերմունքն է Ուկրաինային՝ անցած տարվա համեմատ 19-ով ավելացել է սլավոնական այդ երկրին լավ վերաբերվող ռուսաստանցիների տոկոսը՝ 37-ից հասնելով 56-ի։ Սա այն դեպքում, երբ Ուկրաինային կոշտ քննադատելը ռուսական քաղաքական թոք շոուների հիմնական թեմաներից է։ Ինչպես ռուսաստանցիներն են այսօր գրել համացանցում՝ նրանք սկսել են ավելի քիչ ականջ դնել քարոզչությանը։


Ավանդաբար ռուսաստանցիները լավ են վերաբերվում Բելառուսին՝ հարցվածների 84 տոկոսը, և Չինաստանին՝ 75 տոկոսը։ Պատկերը գրեթե չի փոխվում 5 տարի:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ