Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կոնստանտին Կոսաչով. Ափսոսում ենք, որ ԼՂ հակամարտության մասով Փաշինյանի հայտարարությանն ադրբեջանական կողմից նման հայտարարություն չհաջորդեց

Կոնստանտին Կոսաչով. Ափսոսում ենք, որ ԼՂ հակամարտության մասով Փաշինյանի հայտարարությանն ադրբեջանական կողմից նման հայտարարություն չհաջորդեց
18.12.2019 | 20:53

Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումներն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո ասաց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

«Մենք ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ անպայման կլինի: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասաց նա:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ