Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսի ուժային կառույցները առաջիկա տասնամյակում հաշվի կառնեն Սիրիայի և Ուկրաինայի պատերազմների փորձը

Բելառուսի ուժային կառույցները առաջիկա տասնամյակում հաշվի կառնեն Սիրիայի և Ուկրաինայի պատերազմների փորձը
19.12.2019 | 20:22

Բելառուսի Անվտանգության խորհուրդն այսօր հաստատել է երկրի պաշտպանության տասնամյա ծրագիրը: Բելառուսի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Վոլֆովիչը, դիմելով Անվտանգության խորհրդի անդամներին, հայտարարել է, որ «Պաշտպանության տասնամյա ծրագրի» մշակման ընթացքում հաշվի է առնվել հատկապես Սիրիայում և Ուկրաինայում ծավալված պատերազմների փորձը:

«Այժմ հակամարտությունները այլ կերպ են զարգանում: Իրավիճակը երկրում ապակայունացվում է, գործում են փոքրաթիվ խմբեր, ընդդիմությունը, հետախուզական-դիվերսիոն խմբեր, - նշել է Վոլֆովիչը: Այժմ լայնորեն օգտագործվում են նաև մասնավոր ռազմական ընկերությունները,որոնք փորձում են խարխլել իրադրությունը այս կամ այն երկրում»:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ