Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գյուլն ու Դավութօղլուն միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար

Գյուլն ու Դավութօղլուն միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար
19.12.2019 | 20:47

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր, ներկայում թուրքական Star թերթի թղթակից Մեհմեդ Մեթիները yurtgazetesi.com կայքում հոդված է հրապարակել իշխող կուսակցության ներկա և նախկին ղեկավարների մասին:

Ըստ Մեթիների՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նախկինում ցանկանում էին ունենալ «առանց Էրդողան ԱԶԿ», իսկ ներկայում նրանք միավորել են իրենց ուժերը, որ ստեղծեն «առանց Էրդողան» Թուրքիա: Եվ Գյուլը, և Դավութօղլուն մենակ էին թողել Էրդողանին, երբ նա 2012-2013-ին պայքարում էր «Գյուլենական ահաբեկչական խմբավորման» դեմ: Մեթիները նշել է, որ այդ ժամանակ Դավութօղլուն և իր թիմն աջակցում էին ոչ թե Էրդողանին, այլ գյուլենականներին:
«Նա աջակցում էր գյուլենականներին, քանի որ գիտեր՝ քանի դեռ Էրդողանը կա, ինքը չի դառնա ԱԶԿ ղեկավար: Բայց, փա՛ռք Աստծո, այդ դավադրությունը փլուզվեց, ինչպես և փլուզվեց «առանց Էրդողան ԱԶԿ» ծրագիրը»,- գրել է հոդվածագիրը: Մեթիները նշել է նաև, որ այժմ նրանք խոսում են «մեկ անձի իշխանության մասին» և միավորել են ուժերը՝ Էրդողանից ազատվելու համար:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ