Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Կոպիրկին. Ծրագրվում է զարգացնել 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները

Սերգեյ Կոպիրկին. Ծրագրվում է զարգացնել 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները
24.12.2019 | 23:45

Ծրագրվում է առաջիկա տարիներին զարգացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի ենթակառուցվածքները, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այս տարի քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրացվի: Լուրջ արդյունքների ենք հասել: Կան ծրագրեր՝ երկու անգամ ավելացնել ռազմաբազայի մարտական պոտենցիալը: Ծրագրվում է նաև առաջիկա տարիներին զարգացնել ռազմաբազայի ենթակառուցվածքները, այդ թվում՝ նաև սոցիալական», - նշեց դեսպանը: Նրա խոսքով՝ ռազմաբազայի ենթակառուցվածքների զարգացման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված կլինեն նաև հայ կապալառուներ:

«Ուզում եմ ընդգծել, որ համապատասխան աշխատանքներ կիրականացնեն նաև հայ կապալառուները, ինչը նոր աշախատատեղ, նոր ֆինանսական միջոցների առկայություն է ենթադրում», - նշեց Կոպիրկինը: Նա գտնում է, որ ռուսական ռազմաբազան ոչ միայն կնպաստի երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանն, այլ իրական ազդեցություն կունենա սոցիալական ոլորտի վրա:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ