Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Ամեն օր մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին ասֆալտին չեն փռելու

Նաիրա Զոհրաբյան. Ամեն օր մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին ասֆալտին չեն փռելու
25.12.2019 | 13:18

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է. «Էս բա թաթիկներ չե՞ք կտրում ու փռեք ասֆալտին:


Այսօր Հովտաշատ համայնքի մի խումբ բնակիչներ, բեսպրեդելի և «նյուհեղափոխական» ժանրի բոլոր կանոններին համաձայն, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ, իրացնելով իրենց տեղային նշանակության ընդվզումը, «սարանչայի» նման հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա, հարվածել, վնասել տեխնիկան՝ ողջ «օպերացիան» ուղեկցելով էկզոտիկ հայհոյանքներով։ Լրագրողն ու օպերատորն էլ ընդամենը իրենց գործն էին անում՝ նկարում էին «հովտաշեատգեյթը»։ Չմոռանամ հիշեցնել, որ ամեն օր, ճիշտ դոզավորված լայվերով, մեզ՝ հպարտներիս, հիշեցնում են, որ ազատ մամուլը մեր ձեռքբերումն է ու մամուլին հաստատ ասֆալտին չեն փռելու։ Հիմա, ընդամենը մինուճար մի հարց՝ բա լրագրողի ու օպերատորի վրա «սարանչայի» նման հարձակված հրոսակի թաթիկները կտրող չի լինելո՞ւ։ Կամ՝ գոնե ասֆալտին փռելու»։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ