Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյան. Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ

Նիկոլ Փաշինյան. Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ
26.12.2019 | 13:17

Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ, կառավարության այս տարվա վերջին նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019-ի համար, մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,1 տոկոս է», - ասաց նա:


Վարչապետը նշեց՝ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ կա՝ 25,7 տոկոս, առևտրի շրջանառությունը աճել է 11,9 տոկոսով, ծառայությունները՝ 11,6 տոկոս, շինարարաւթյունը՝ 4,7 տոկոսով, արդյունաբերության աճը 9,3 տոկոս է, արտահանման աճն՝ 9 տոկոս: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է», - ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 11 ամիսներին ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով և գինիների արտահանումը 50 տոկոսով է աճել՝ ընդհանուր արժեքով 24 միլիոն դոլար և մրգային գինիները՝ 75 տոկոսով են աճել: «Կարծում ենք, որ տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով և արտահանումը կլինի 10 տոկոս: Այդ ցուցանիշները իրատեսական են և 11 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ 2020 ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով», - ասաց նա:


Վարչապետը մրգային գինիների արտահանման ցուցանիշներին ուշադրություն հրավիրեց և նշեց, որ ամենաշատ աճն են ցույց տվել: «Կարծում եմ, որ Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում», - ասաց նա: Վարչապետը նշեց, որ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում և դինամիկան կարևոր է, պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով էական ցուցանիշներ կան:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ