Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊՀ-ի դեպքի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊՀ-ի դեպքի մասին
26.12.2019 | 21:26

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթն ունի կարևոր ենթատեքստ, նա կարևորել է, որ պետական փաստաթղթում արձանագրված է՝ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել. «Ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել։ Այո՛, պետք է խոստովանենք, որ մենք շատ դեպքերում այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետական ծառայողներն ընդհանուր առմամբ չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ Դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա»։


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԵՊՀ-ի դեպքին, երբ ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքից բերման էր ենթարկվել ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը. «Պետք չի փախնել, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Այո՛, դրա քաղաքական պատասխանատվությունը մերն է, բայց շատ կարևոր է, որ հանրության մոտ կասկած չմնա, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, որ այդպես լինի, թե՞ իրականում աշխատում ենք, որ այդպես չլինի։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Բայց մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից կա չափազանցված ագրեսիվության խնդիր, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես այդ երևույթների դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության խնդիր»։

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ