Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Հարությունյան. ՍԴ դատավորներն իրենց զգում են իսկապես դատավոր, նրանք գործում են անկախ

Դավիթ Հարությունյան. ՍԴ դատավորներն իրենց զգում են իսկապես դատավոր, նրանք գործում են անկախ
27.12.2019 | 13:37

Իշխանություններում շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները՝ լրագրողների հետ զրույցում ՍԴ դիմաց ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ և այլն», - ասաց Հարությունյանը: Հարցին, թե կարող է պնդել, որ այսօր ՍԴ-ն վստահություն ունի հանրության շրջանում, Հարությունյանն ասաց, որ ողջ իրավական համակարգում ամենաբարձր վստահությունն ունի հենց Սահմանադրական դատարանը: «Վստահ եմ, որ այդ վստահությունն աճել է», - ընդգծեց նա:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ