Հրայր Թովմասյանի հարցաքննությունը ուղիղ կապ ունի երեկ հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու հետ՝ ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Կամավորության սկզբունքը, որ դրված է այս օրենքի հիմքում, միֆ է, գոյություն չունի:
Զարմանալին այն է, որ քաղաքական իշխանությունները որքան արագ ու առերևույթ ցույց տվեցին այդ փաստը օրենքի ստորագրումից րոպեներ անց, երբ ՀՔԾ քննիչաները գործողություն կատարելու համար գնացին ՍԴ: Այս օրենքի ստորագրումը պետք է համարել այս գործողությունների պատճառը: Սա նաև սիմվոլիկ գործողություն է քաղաքական իշխանությունների կողմից», - ասաց նա: Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ այս ամբողջ գործողությունները ճնշում են ՍԴ կազմի վրա:
Իրավապաշտպանը նկատեց, որ նախագահի կողմից նման օրենքի ստորագրումը կասկածի տակ է դնում նախագահի ինստիտուտի սահմանադրականությանը հետևելու գործառույթի իրականացումը: