Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆնախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:
Նրան են ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Վարչապետը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ: