Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է «Լիկուդ» կուսակցության ներքին ընտրություններում հաղթանակի մասին: «Մեծ հաղթանակ: Շնորհակալություն «Լիկուդի» անդամներին և ընկերներիս վստահության, աջակցության և սիրո համար: Աստծո և ձեր օգնությամբ ես «Լիկուդը» մեծ հաղթանակի կբերեմ առաջիկա ընտրություններում և կշարունակեմ առաջնորդել Իսրայել պետությունը աննախադեպ ձեռքբերումների»՝ գրել է նա թվիթերի իր էջում:
Նեթանյահուի օգտին քվեարկել է ընտրողների 70%-ը: Նշվում է, որ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ:
Հայտնի է, որ Նեթանյահուի հիմնական մրցակիցը երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Գեդեոն Սաարն էր: