Մոսկվայի հիվանդանոցում 87 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը: Դեկտեմբերի 24-ին նա հիվանդանոց է տեղափոխվել թոքերի բորբոքման պատճառով։ Նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Գալինա Վոլչեկը ծնվել է 1933-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, հայտնի ռեժիսոր և կինոօպերատոր Բորիս Վոլչեկի և սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում: Հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում ՝ «Դոն Կիխոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա» և այլն։
1972 թվականին Վոլչեկը դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1989թ.-ից զբաղեցրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։