Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Bek Air ավիաընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Bek Air ավիաընկերությունը դադարեցրել է գործունեությունը
27.12.2019 | 14:01

Bek Air ավիաընկերությունը դադարեցրել է գործունեությունը՝ մինչև կպարզվեն Ալմաթիում ինքնաթիռի աղետի հանգամանքները: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրահանգով կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է Ղազախստանի վարչապետը։ Հանձնաժողովը դեպքի վայր կժամանի տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։ «Տվյալ ավիաընկերության գործունեությունը դադարեցվել է մինչև կպարզվեն տեղի ունեցածի պատճառները»,- հայտարարել են նախարարությունում։ 14 մարդ Է զոհվել Ալմաթիում Bek Air ինքնաթիռի կործանման հետևանքով: Հիվանդանոցներ են տեղափոխվել 27 մեծահասակ և ութ երեխա: Աղետի վայրում առայժ գտել են 14 զոհվածի: 22 հոգի ծայրահեղ ծանր վիճակում են։

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ