Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեն Սիմոնյանը «շատ հանգիստ» է ընդունում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Ալեն Սիմոնյանը «շատ հանգիստ» է ընդունում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը
27.12.2019 | 22:43

«Քաղաքականության մեջ մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու նման ֆալստարտեր էլի են եղել», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով քաղաքական պայքարի նոր փուլի մասին ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունը։ «Դուք հիշում եք հավաքը, երբ պարոն Քոչարյանը մասնակցում էր, էդտեղ նույնպես նմանատիպ հայտարարություն եղավ, հարցազրույցներից մեկում նույնպես պարոն Քոչարյանը խոսեց քաղաքական հավակնությունների մասին, հետագայում նաև պարոն Աղվան Վարդանյանը, երբ իրեն հարցրին Քոչարյան Լևոնի՝ կուսակցություն ստեղծելու հետ կապված, ասեց, որ ուղղղակի որևէ բան բացառել չի կարելի՝ էդ տրամաբանության մեջ է եղել հայտարարությունը, - «Ազատությանն» ասել է Ալեն Սիմոնյանը: - Ուստի ես կարծում եմ, որ մենք չպետք է շտապենք, բայց, հա, թող լինի, թող լինի կուսակցություն, որևիցե խնդիր չկա, թող երեք կուսակցություն լինի, մի կուսակցություն լինի՝ որևիցե մեկին դա ո՛չ, կարծում եմ, անհանգստացնում է, ո՛չ կարող է մոտակա ապագայում անհանգստացնի»։


«Եվ ընդհանրապես, ուզում եմ ի մի բերելով ասեմ, որ ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, իմ կարծիքն եմ ասում, խնդրում եմ չվերագրել սա որևիցե մեկին, բայց ՀՀԿ-ն, նման կուսակցությունների ստեղծումը և քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելը ինձ համար անձամբ նվեր են՝ ես որպես նվեր եմ ընդունում և շատ հանգիստ և կարելի է ինչ-որ չափ ասել խանդավառությամբ եմ ողջունում, - ընդգծեց ԱԺ փոխնախագահը: - Խոցելի միավորներ են, շատ խոցելի՝ քաղաքական առումով, անցյալ ունեցող ու բացասական անցյալ ունեցող։ Ինձ որպես ընդդիմախոս շատ ավելի դժվար կլինի խոսել և բանավիճել նոր, ինչ-որ, քաղաքական ուժի հետ, իսկ իրենց հետ բանավիճել, քաղաքական պայքարի մեջ մտնելը ինձ համար քաղաքական նվեր է»։


«Չգիտեմ, կարծում եմ՝ սա ավելի շատ, թե՛ Սերժ Սարգսյանի պարագայում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, արվում է քրեական հետապնդումներին քաղաքական ենթատեքստ տալու համար, և այդ փորձը անընդհատ չի ստացվում։ Բնական է, իրենք նույնպես բոլորը՝ թե ՀՀԿ ներկայացուցիչները, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, գիտեն և տիրապետում են հասարակության վերաբերմունքին և հասարակության արձագանքին, դրա համար փոքր քայլերով են փորձում առաջ գնալ», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ