Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին

Մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին
27.12.2019 | 22:45

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։


«Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի», ուստի էդ ամբողջի մասին խոսելն ուղղակի, մի օր կխոսեմ էդ ամբողջի մասին։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ, և ես իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների, այլ քաղաքական պրոցեսների մեջ է ներգրավված, և այս առումով մենք բաժանվեցինք, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց», - ասաց Հրայր Թովմասյանը։ Քրեական գործն ամենայն հավանականությամբ առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ