Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից և հավատարիմ եմ ՍԴ դատավորի երդմանը

Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից և հավատարիմ եմ ՍԴ դատավորի երդմանը
27.12.2019 | 22:53

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից. «Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաչքանյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովումը», - ՍԴ դիմաց լրագողներին ասաց Պետրոսյանը:


Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում պնդումներին, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, դատավորն ասաց, որ ճգնաժամ կարող էր առաջանալ միայն այն դեպքում, եթե ՍԴ-ն իր աշխատանքները չիրականացներ, մինչդեռ ՍԴ-ն բնականոն հունով շարունակում է աշխատանքները:
Հարցին՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը մասնակցում է ՍԴ աշխատանքներին, Պետրոսյանն ասաց, որ Գրիգորյանին տեսնում է միայն ՍԴ միջանցքներում՝ այս կամ այն սենյակ մտնելիս: «Նա աշխատանքային նիստերին չի մասնակցում: Ես տեղյակ չեմ ինքը ՍԴ շենքում է, թե ոչ այս պահի դրությամբ: Մենք ունեցել ենք պատրաստակամություն լսել իրեն, իր դիտարկումները: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստ է իր նկատառումները կիսել, օրինակ, իմ հետ նա նման հանդիպման նախաձեռնություն չի ունեցել, թե ինչու, չգիտեմ, կարող եք հարցնել իրեն», - ասաց ՍԴ դատավորը:

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ