Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՃՈ բալլային համակարգը

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՃՈ բալլային համակարգը
28.12.2019 | 13:02

Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ասուլիսում ներկայացրեց տուգանային միավորների համակարգը։ Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավորներն են 0,5, 1, 2, 3 կամ 4։ Եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ, և դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամսով, 6 ամսից հետո մեկ տարում նույնը կրկնելը կհանգեցնի մեկ տարով իրավունքից զրկման։
«Չորս տուգանային միավոր է նախատեսվում 51-80 կլիոմետր ժամով արագությունը գերազանցելու համար և տուգանքը նախկին 200 հազար դրամի փոխարեն նվազեցվել է 29 հազար դրամ», - ասաց Չիլինգարյանը։


Արագությունը թույլատրելիից 31-50 կիլոմետր ժամով գերազանցելու դեպքում գործող 100 հազար դրամի փոխարեն վարորդներից կգանձվի 25 հազար դրամ, սակայն 3 տուգանային միավոր կհանվի։
Մեքենան ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե արյան մեջ ալկոհոլի ծավալը գերազանցի թույլատրելիի սահմանը, վարորդը նույնպես 4 միավոր կկորցնի։
«Այս փոփոխությունը՝ 150 հազար դրամ տուգանքը փոփոխվում է 29 հազար դրամով և նախատեսվում է չորս տուգանային միավոր, բայց այս փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից», - նշեց ՃՈ պետի տեղակալը։


Երթևեկության հոսքին հակառակ վարելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարորդը կպատժվի 3 միավորով և 20 և 25 հազարական դրամով
Ընդհանուր առմամբ՝ տուգանային միավոր է կիրառվելու ճանապարհային երթևեկության 100 խախտումներից 20-ի նկատմամբ։ Միավորների քանակը կախված է վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից։


Եթե մնացած միավորների քանակը 3 կամ ավելի քիչ լինի, վարորդն իր ցանկությամբ հնարավորություն կունենա հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, դրական հանձնելու դեպքում նվազեցված միավորներից կվերականգնվի երկուսը։ Այս քննությունը դրական հանձնելու միջոցով վարորդը կկարողանա նաև վերականգնել վարելու իրավունքը, եթե անցել է վարելու իրավունքի կասեցման ժամկետի կեսը։ Վարորդներն իրենց բալլերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ roadpolice.am կայքից։

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ