«Հրապարակը» գրում է. «Իշխանության և ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի միջև անջրպետը խորանում է։ «Իմ քայլը» չօգտվեց Գրիգորյանի առաջարկից՝ ՍԴ «ճգնաժամի» հաղթահարման լուծումների վերաբերյալ, արդյունքում Գրիգորյանը չի մասնակցում «ոչ լեգիտիմ ՍԴ-ի» աշխատանքներին ու քննադատվում է ոչինչ չանելու դիմաց 793 000 դրամ աշխատավարձ, ծառայողական մեքենա ստանալու համար։ Սակայն ՍԴ-ն փոխելու իշխանական սցենարն էլ չի աշխատում։ Մեզ ասացին, որ չի բացառվում՝ Վահե Գրիգորյանը վայր դնի դատավորի լիազորությունները և վերադառնա մասնավոր աշխատանքի»: