Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը

Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը
28.12.2019 | 13:11

«Հրապարակը» գրում է. ««Հարսնաքար»-ում հանրապետականների «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ սևերի դաշտից, մոտ 700-800 մարդ։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նախկին նախարար Աղվան Վարդանյանը, այլք։ Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին, իր փաստաբան Ամրամ Մակինյանը, այլք։ Պատմեցին, որ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։ Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի ընկերության մասին երգը, երգել են Սպիտակցի Հայկոն, Շուշան Պետրոսյանը

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ