Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
28.12.2019 | 22:12

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020-ին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի:


Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին:

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ