Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի գործողությունները համաչափ պատասխան են ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, իրենք հարված են հասցրել այն բազային, որի կողմից հարձակման է ենթարկվել իրանցի գեներալը:
Twitter-ում նա գրել է. «Իրանը նախաձեռնել է համաչափ պատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով բազային, որի կողմից վախկոտ հարձակում էր կատարվել մեր քաղաքացիների և բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ»: «Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»,-ընդգծել է Զարիֆը: