Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բունդեստագի պատգամավորին կասկածում են Ադրբեջանից գումարներ ստանալու մեջ

Բունդեստագի պատգամավորին կասկածում են Ադրբեջանից գումարներ ստանալու մեջ
31.01.2020 | 15:14

Գերմանիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատների միության պատգամավոր Կարին Շտրենցին, հայտնում է Deutsche Welle-ն: 2019-ին Բունդեստագը տուգանել էր Շտրենցին 20 հազար եվրոյով: Նրան մեղադրում են 22 000 եվրո կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու մեջ։ Պատգամավորի նկատմամբ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել նրան պատկանող 16 տարբեր օբյեկտներում: Այս գործով անցնում է նաև բավարական Քրիստոնեա-դեմոկրատների միության նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Դատախազության տվյալներով, Լինտերը 2008-2016-ին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ 4 միլիոն եվրո։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի որոշ անդամների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ արտվահայտվեին երկրում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջներին: Այս գործում կա ևս մեկ կասկածյալ, որի անունը նախաքննությունը դեռ չի բացահայտում։ Նրան մեղադրում են կեղծ ընկերություններ հիմնադրելու և իր փաստաբանական գրասենյակի բանկային հաշիվների միջոցով ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու համար Ադրբեջանից դրամական միջոցներ ստանալու մեջ։

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ