Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան սպառնում է կրկին զորք մտցնել Սիրիա

Թուրքիան սպառնում է կրկին զորք մտցնել Սիրիա
31.01.2020 | 23:01

Թուրքիան սպառնում է կրկին զորք մտցնել Սիրիա, եթե կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, չդադարեցնեն Իդլիբի հրթիռակոծումը: «Եթե այս արյունահեղությանը վերջ չտրվի, մեզ այլ ելք չի մնում», - հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով՝ բռնության այս ալիքը հովանավորում է Մոսկվան:


Իդլիբը Ասադի ընդդիմադիրների վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է Սիրիայի տարածքում: Նախօրեին իրավապաշտպանները հայտարարել էին, թե ռուսական օդուժի հարվածներից տեղում 10 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է մեղադրանքներն ու պնդել, թե հարվածների թիրախում միայն ահաբեկչական խմբավորումներն են:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ