Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իշխանությունները կանգնած են իրավական փակուղու առջև

Իշխանությունները կանգնած են իրավական փակուղու առջև
05.02.2020 | 13:44

«Փաստը» գրում է. «ՍԴ թնջուկը գնալով ավելի է խճճվում. իշխանությունները փորձում են հստակեցում մտցնել խնդրի հետ կապված, սակայն իրականում այդ ամենը հիշեցնում է հավերժական տեղապտույտ:

«Փաստի» հետ զրույցում սահմանադրական իրավունքի մի շարք փորձագետներ տեսակետ են հայտնել, որ որքան էլ իշխանությունները Սահմանադրության փոփոխության հարցում ունեն շտապողականություն, սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացը տրամաբանորեն կտևի մոտ մեկ տարի։ Ասել է թե, ինչքան էլ փորձեն «ազատագրել» ՍԴ-ն, պետք է զգալի ժամանակահատված: Ներկայումս իշխանության ներսում քննարկվում է մի քանի սցենար, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններն առանց հանրաքվեի, «ոտքի վրա» անցկացնելու տարբերակը, որը մասնագետները ինքնին գնահատում են հակասահմանադրական։ Շատ փորձագետներ գտնում են, որ սպասվելիք ԱԺ արտահերթով, առաջարկելով չեղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացության համար ոչ միայն ՍԴ-ին, այլև նախագահին ուղարկելու նորմը, իշխանությունները, փաստորեն, կասկածի տակ են դնում նաև Արմեն Սարգսյանի լեգիտիմության ու վստահելիության հարցը:
Կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ ինչքան էլ իշխանությունները խոսում են ՍԴ-ի խնդրի մոտակա հանգուցալուծման մասին, իրականում լուծման հստակ ոչ մի տարբերակ չունեն, այլ կերպ ասած՝ կանգնած են իրավական «փակուղու» առջև: Իսկ խնդիրն ավելի է բարդացել միջազգային կառույցների՝ իրար հետևող կոշտ արձագանքներից հետո»:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ