Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ծեծկռտուք Գերագույն Ռադայում հողի համար

Ծեծկռտուք Գերագույն Ռադայում հողի համար
07.02.2020 | 17:35

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորների ծեծկռտուքով է ավարտվել «Հողային բարեփոխումների մասին» օրենքի նախագծի քննարկումը:
«Բատկիվշինա» խմբակցության ներկայացուցիչները շրջափակել են նախագահությունը, իշխանամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամները փորձել են խանգարել նրանց: Նիստն, ի վերջո, կայացել է. խորհրդարանականները քննարկել են նախաձեռնության որոշ փոփոխությունները, իսկ բարեփոխման հետագա քննարկումը հետաձգվել է մինչև ուրբաթ: Օրինագիծը, որում ներկայացված են գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի կանոնները, զանգվածային բողոքների տեղիք է տվել: Բարեփոխումների հակառակորդները մտավախություն ունեն, որ օտարերկրացիները մասսայական հողեր կգնեն:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ