Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը բանակցում է Վրաստանի հետ դեպի ԱՄՆ համատեղ ուղիղ չվերթ բացելու համար

Հայաստանը բանակցում է Վրաստանի հետ դեպի ԱՄՆ համատեղ ուղիղ չվերթ բացելու համար
13.02.2020 | 14:11

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր խորհրդարանում հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Երևանից Լոս Անջելես թռիչքների կազմակերպման ուղղությամբ: Պատասխանելով ուղիղ թռիչք բացելու հնարավորության մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին՝ Ռևազյանը նշել է, որ ուղևորահոսքը բավարար չէ ուղիղ չվերթ կազմակերպելու համար, որովհետև ավիաընկերությանը ձեռնտու չի լինի շաբաթական մեկ թռիչք կատարել, այլ անհրաժեշտ է նվազագույնը 2-3 թռիչք: Հայաստանը բանակցում է Վրաստանի հետ չվերթը համատեղ կազմակերպելու համար, Վրաստանում ուզում են չվերթ բացել դեպի Նյու Յորք, իսկ Հայաստանում ՝ Լոս Անջելես:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ